Միրզոյան․ Նոր էջ է բացվում ՀՀ և Սուրբ աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ

Միրզոյան․ Նոր էջ է բացվում ՀՀ և Սուրբ աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանում Սուրբ աթոռի նստավայր առաքելական նվիրակության բացումով նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ։ Այդ մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է Սուրբ աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պառայի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ։

Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան Հայաստանում է պաշտոնական այցով: Նա մասնակցում է Հայաստանում Սուրբ աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը:

Նա նշել է, որ Սուրբ աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում, և անցյալ տարին ևս բացառություն չէր:

Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության պահպանման հարցում:

«Մասնավորապես` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում Սրբազան քահանայապետի հղած ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանն ուղղված կոչերը մեծ նշանակություն են ունեցել։ Ինչպես գիտեք, մինչ այժմ էլ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, ինչպես նաև նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։ Մենք խնդրում ենք, որպեսզի սրբազան քահանայապետն իր աղոթքներում և հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրել նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։

Նշեմ, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունն այժմ գտնվում է ոչնչացման վտանգի առջև։ Այս առումով մենք կարևորել ենք ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այնպես էլ Սուրբ Աթոռի հետաքրքրությունը այս հարցում․ ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ դեպքերը կանխելու ուղղությամբ»,-ասել է Միրզոյանը։

Միրզոյանը շեշտել է նաև, որ հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի Սրբազան քահանայապետի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային ու միանշանակ ուղերձի համար:

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթն ամրագրվել է 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում հայ հավատացյալներին նվիրված պատարագին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից արված Հայոց ցեղասպանության մասին միանշանակ հայտարարությամբ:

 Ուշագրավ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
Նա նշել է, որ հայատյացությունն ու թշնամանքի քարոզն Ադրբեջանում վերջին պատերազմից հետո դարձել են ծայրահեղական՝ ֆաշիզմի աստիճանի
«Մենք փորձում ենք ազգային դիմադրություն ձևավորել, որի կարգախոսն է՝ Ոչ Հայաստանի թրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը»,-ասել է նա
Նա հավելել է, որ ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ
---