Մոտ 102 մլն դրամ՝ ԱԱԾ-ին․ Նախագծի որոշ կետեր գաղտնի են![]() 28 հոկտեմբերի 2021 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Կառավարության պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայության կարիքների համար մոտ 102 մլն դրամ (101,920,000 դրամ) կհատկացվի: Հարցն ընդգրկված էր կառավարության օրակարգի չզեկուցվող հարցերի թվում։ Նախագծի երկրորդ և երրորդ կետերը գաղտնի են: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ԱԱԾ բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Գումարը հատկացվում է համապատասխան ծառայությունների և տրանսպորտային սարքավորումների ձեռքբերման նպատակով։ Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |