Սաղաթելյան․ Կարևոր մանրամասներ կներկայացնեմ պատերազմի օրերին Փաշինյանի հետ հանդիպումներից

Սաղաթելյան․ Կարևոր մանրամասներ կներկայացնեմ պատերազմի օրերին Փաշինյանի հետ հանդիպումներից

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 30-ին կարևոր մանրամասներ է հրապարկելու պատերազմի օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Շաբաթ օրը ես հանգամանորեն կներկայացնեմ անցած տարի պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների կարևոր մանրամասները։ Դրանից հետո, վստահ եմ, հանրությունը կանի անհրաժեշտ եզրահանգումները»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը պահանջ էր ներկայացրել իշխանություններին՝ 24 ժամվա մեջ հանրայնացնել արտախորհրդարանական ուժերի հետ 2020 թ․ հոկտեմբեր 12-ին և հոկտեմբեր 19-ին կայացած հանդիպման, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև պատերազմի օրերին տեղի ունեցած 3 հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ։

«Այդ ժամանակ կտեսնենք՝ ո՞վ ում ինչ է ասել և ինչպե՞ս։ Հերիք է մարդկանց մոլորեցնեք, մեր ժողովուրդը ամեն ինչ պետք է իմանա»,-գրել էր նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---