Քոչարյանը` ՀՀ-ից ադրբեջանցիների դուրս գալու մասին. Ինչո՞ւ եք շտապում` գործընթացը համբերություն է սիրում

Քոչարյանը` ՀՀ-ից ադրբեջանցիների դուրս գալու մասին. Ինչո՞ւ եք շտապում` գործընթացը համբերություն է սիրում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ պետք չէ շտապել Հայաստանի տարածքից ադրբեջանցի զինծառայողների դուրս գալու հարցում։

«Ինչո՞ւ եք շտապում, մի՛ շտապեք, հանգիստ, այդ գործընթացը սիրում է համբերություն ու հստակություն»,– ասել է Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, գրում է Sputnik Արմենիան։

Անդրադառնալով Սյունիքի մարզի Սև լճի տարածքում գտնվող ադրբեջանցիների դուրս գալուն` Քոչարյանն ընդգծել է` այն, ինչը մերն է, այնտեղ օտար զինված ուժեր չեն կարող լինել։

Պատասխանելով հարցին, արդյո՞ք ՌԴ-ն փորձում է Մինսկի խմբից դուրս մղել մյուս համանախագահներին՝ պատգամավորը շեշտել է, որ նման բան չի կարող լինել, քանի որ այն չի ձևավորվել որևէ մեկի ցանկությամբ։

Լրագրողները խնդրել են մեկնաբանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի հանդիպումը։

Փաշինյանն ու Իստրակովը Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել։

Քոչարյանը նշել է, որ շատ լավ է, որ այդ հանդիպումները կան։ Նրա խոսքով` նման հանդիպումները շարունակական են, քանի որ Հայաստանն իր ռազմավարական գործընկերոջ հետ քննարկելու շատ բաներ ունի։

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---