Ինեկոբանկը` ԴիջիԹեք 2021-ին. Նորարարություն հանուն հարմարավետության

Ինեկոբանկը` ԴիջիԹեք 2021-ին. Նորարարություն հանուն հարմարավետության

PanARMENIAN.Net - Ինեկոբանկն իր նորարար մոտեցումներով այս տարի ևս մասնակցում է տարվա ամենաթվային միջոցառմանը՝ ներկայացնելով հաճախորդների առօրյան առավել հարմարավետ դարձնող իր նոր ծառայություններն ու հատուկ առաջարկները:

Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան համախմբող ԴիջիԹեք 2021 ցուցահանդեսի ընթացքում Ինեկոբանկը ներկայացնում է ամենահարմարավետ թվային բանկինգի՝ InecoMobile հավելվածի նոր հնարավորությունները և հատուկ առաջարկներով հանդես գալիս ժամանակն արժևորող հաճախորդների համար:

Հոկտեմբերի 29-31-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Ինեկոբանկի նոր առաջարկներին, ընտրելու իրենց կենսաոճին առավել հարմար ծառայությունները, բացահայտելու NFC անհպում վճարումների առավելությունները և հատուկ պայմաններով պատվիրելու ժամանակակից Visa Digital քարտ:

«Ինեկոբանկն ավանդաբար մասնակցում է տարվա ամենաթվային միջոցառմանը. այս տարվա ԴիջիԹեքը հատուկ կարևորություն ունի, քանի որ երկար դադարից հետո մի հարկի տակ է համախմբելու ՏՏ ոլորտի առաջատարներին և հանրության հետ ոչ թվային շփման հնարավորություն է ընձեռելու: Ինչպես խոստացել էինք՝ ՏեխնոԱշուն 2021-ի շրջանակում թվային նորարարությունները գնահատողներին սպասվում են հատուկ առաջարկներ և անակնկալներ Ինեկոբանկի կողմից: Կհանդիպենք ԴիջիԹեք 2021-ին ամենաթվային բանկի տաղավարում»,- ասել է Ինեկոբանկի Մարքեթինգի ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---