SoftConstruct-ը` DigiTec 2021-ի գլխավոր աջակից![]() 2 նոյեմբերի 2021 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել տարվա ամենամեծ տեխնոցուցահանդեսը՝ Digitec Expo 2021-ը: Եռօրյա Էքսպոցուցահանդեսին ներկա էին ինչպես հայկական, այնպես էլ՝ միջազգային մեծ հեղինակություն վայելող ՏՏ ոլորտի լավագույն ընկերություններն ու ստարտափերը: Ցուցահանդեսին զուգահեռ առաջին անգամ անցկացվել է Digitec Summit համաժողով, որը համախմբել է աշխարհի առաջատար ՏՏ մասնագետներին, քննարկումներ են եղել կրթության, ՏՏ նորարարական ծրագրերի ու աշխատանքի նոր հնարավորությունների մասին: Հայաստանի ՏՏ ոլորտի առաջատար ընկերություն SoftConstruct-ը նույնպես մասնակցել է DigiTec 2021-ին, որպես գլխավոր աջակից։ Ընկերությունը տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացել է իր Hoory, Panda MR, Ucraft և Imagine Hub by SOFT նախագծերով: DigiTec Summit-ին SoftConstruct ընկերության տեխնիկական գծով պատասխանատուՎահագն Մկրտչյանը ելույթ է ունեցել «Հետկովիդյան շրջանում բիզնեսով զբաղվելու» խորագրով, որտեղ առաջարկվում էր մի շարք լուծումներ, որոնք կօգնեն ինչպես անհատ, այնպես էլ բիզնես գործունեություն ծավալող ընկերություններին համավարակի ընթացքում շարունակել գործունեությունը և զերծ պահել համավարակի ընթացքում առաջացած խոչընդոտներից: DigiTec 2021-ին SoftConstruct-ը տարբերվում էր իր ինտերակտիվ և ժամանցային տաղավարով՝ Jump station խորագրով։ Ընկերության աշխատակիցները 3 օր շարունակ հյուրընկալել են հարյուրավոր մասնակիցների, ովքեր հետաքրքրված էին SoftConstruct-ի նորարարական և մրցունակ առաջարկներով, ինչպես նաև Ընկերությունում աշխատանքի և դասընթացների հնարավորություններով: SoftConstruct ընկերությունն ունի 15 մասնաճյուղ ամբողջ աշխարհում և 5000-ից ավելի աշխատակից, ովքեր, համախմբվելով մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, անհնարին են դարձնում իրականությունը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |