Ղազինյանը հերթական՝ 10-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ![]() 2 նոյեմբերի 2021 - 14:35 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Ղազինյանը հերթական՝ 10-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Իշխանական խմբակցության անդամները դեմ են քվեարկել նրա թեկնածությանը։ Ընդդիմադիրները ներկա չէին նիստին։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հեռակա կարգով դիմել է նիստից բացակայող «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ հորդորելով նոր թեկնածություն առաջադրել։ Նա նշել է նաև, որ այս շրջապտույտը տրամաբանությունից դուրս է և պետք է հարցին օրենսդրական կարգավորում տալ։ Ըստ Դոնթի բանաձևի, պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |