Սանոսյան․ 20-ականների քարտեզներում Ալ լճերը նշված է որպես ՀՀ տարածք, փոփոխությունը հօգուտ մեզ է լինելու![]() 2 նոյեմբերի 2021 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն, անդրադառնալով այն հարցին, թե ինչ քարտեզների հիման վրա է կատարվելու սահմանազատումը, կարծիք է հայտնել, որ 1920-ականների քարտեզը հիմք ընդունելու դեպքում բավական փոփոխություններ կարող են լինել։ «Բայց, թե որտեղ, ինչպես... կարծում եմ` մեկը Ալ լճերի մասով հօգուտ մեզ է, որովհետև, ինչքան ես գիտեմ, մինչև 20-ականների վերջ բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված է որպես Հայաստանի Հանրապետության տարածք», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Սանոսյանը, գրում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ Ալ լճերը Վարդենիս-Ջերմուկ հատվածում է։ Հարցին՝ այսինքն Գեղարքունիքի այն հատվածում, որտեղ հիմա տեղակայված են ադրբեջանական զորքերը, պետք է հե՞տ նահանջեն, նախարարն արձագանքել է. «Տարբեր հատվածների մասին է խոսքը»։ Սանոսյանը հստակեցրել է՝ հիմա Ալ լճերը մեր տարածքում չէ, սակայն քննարկվում է, որ կան քարտեզներ, որոնց մեջ նշված է՝ Ադրբեջանը պետք է այնտեղից հետ քաշվի։ «Հիմա, թե որ քարտեզները հիմք կընդունվեն, ինչ կքննարկվի, ըստ դրա», - ասել է նա։ Սանոսյանը, անդրադառնալով սահմանազատման խնդիրներին, հայտարարել է նաև, որ սահմանազատումից չպետք է վախենալ, խուսափել. եթե նույնիսկ 1-2 տեղ էլ, հնարավոր է, ցավոտ լինի, ապա պետք է խնդիրը ֆիքսել՝ նկատի ունենալով, որ դա է Հայաստանի սահմանը, այլ ոչ թե ամեն օր միջադեպ արձանագրել և այդ միջադեպերով զբաղվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |