Նախարար. Ուզում ենք նոր ՔԿՀ ստեղծել, որտեղ գտնվելը, ինչ-որ իմաստով, օրհնություն կլինի

Նախարար. Ուզում ենք նոր ՔԿՀ ստեղծել, որտեղ գտնվելը, ինչ-որ իմաստով, օրհնություն կլինի

PanARMENIAN.Net - 2022-ի հունվարի 1-ից «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները կփակվեն: Դրա հետ մեկտեղ Երևանում նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը կսկսվի 2022-ին՝ հսկողության ժամանակակից համակարգերով։ Այդ մասին ասել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ գալիք տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Ըստ նրա՝ քրեակատարողական 12 հիմնարկ կա, որոնցից երկուսը հիմա փակում են՝ «Կոշը» և «Հրազդանը»։ Դրա հետ մեկտեղ կընդլայնվի այլընտրանքային պատիժների (պրոբացիայի) համակարգը, հայտնում է Sputnik Armenia-ն։

Դրա համար պրոբացիոն ծառայության բյուջեն 530 մլն դրամից կդառնա 773 մլն։ Մասնավորապես, հսկողության տակ գտնվող անձանց համար գնվելու են էլեկտրոնային թևնոցներ, իսկ ծառայության է ընդունվելու 50 նոր աշխատակից։

«Կա նաև տարածքը՝ «Էրեբունի» ՔԿՀ-ի նախկին տարածքում, ու եթե մեզ հաջողվի այս ծրագիրը, այս նոր ՔԿՀ-ն լինելու է մոդելային: Ուզում ենք նոր ՔԿՀ ստեղծել, որտեղ գտնվելը, ինչ-որ իմաստով, կլինի օրհնություն, որովհետև այնտեղ կլինեն մարդու իրավունքների համար բացարձակ լավ պաշտպանված պայմաններ, բայց նաև կարող է որոշ ՔԿՀ-ներում գտնվողների համար լինի ավելի ցավալի, որովհետև, եթե իրենք ուզում են օրենք խախտել, իրենց չի հաջողվի», - նշել է նախարարը:

Շինարարությանն աջակցելու է Եվրամիությունը։ Այս օրինակով Արդարատադության նախարարությունը նախատեսում է միավորել ևս երկու կամ երեք ՔԿՀ, բայց, ըստ Անդրեասյանի` չեն պատրաստվում բոլորին թողնել անգործ: Բացի այդ, 2022-ին նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ իրականացնել Արմավիրի նոր բանտում՝ օդափոխման նոր համակարգ են տեղադրելու։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---