Օհանյան․ Խաղաղությունը պետք է պարտադրել

Օհանյան․ Խաղաղությունը պետք է պարտադրել

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ խաղաղության համար պետք է պայմաններ լինեն՝ այն չպետք է մուրալ, խաղաղությունը պետք է պարտադրել կամ գոնե այսօրվա պայմաններում լիարժեք պաշտպանել:

Նա ընդգծել է, որ լիարժեք խաղաղության համար հակառակորդը՝ Ադրբեջանը, թուրք-ադրբեջանական տանդեմը, պետք է փոխի իր հռետորաբանությունը և նաև իր գործողություններով պետք է ցույց տա, որ իրականում գնում է խաղաղության։

«Պետք է դուրս գան ՀՀ տարածքներից, որտեղ որ մխրճվել են, բոլոր տիպի ճնշումներից զերծ մնան»,- ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը, կարելի է ասել, պարտադրվել է ՀՀ իշխանություններին, և Արցախից հանձնվել են տարածքներ, դրանից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը, թուրքերը հայտնվել են ՀՀ սահմաններում:

Խոսելով ապաշրջափակման մասին՝ Օհանյանն ասել է․ «Մեր տեսակետն այն է, որ չի կարող լինել տարածքների ապաշրջափակում, եթե չկա դրա իրավապայմանագրային հենքը, դրա ռեալ գնահատականը անվտանգային, տնտեսական, ժողովրդագրական առումով»։

Նրա խոսքով, ճանապարհների բացումը ժամանակավրեպ է, երբ հակառակորդի հետ չկա խաղաղության պայմանագիր, հակառակորդը հոխորտում է և ստիպում է գնալ դրան, իսկ հայկական կողմը փոխանակ անվտանգային համակարգը ձևավորի, խաղաղություն է մուրում:

«Իմ կարծիքով, այս ապաշրջափակումը բերելու է ավելի խորը շրջափակման՝ և տնտեսական ճնշում է լինելու, և ժողովրդագրական պատկերն է փոխվելու հատկապես Սյունիքի հատվածում»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---