Գերիների վերադարձի և անհետ կորածների ճակատագրի հարցով ԱԺ-ն փակ նիստ կգումարի

Գերիների վերադարձի և անհետ կորածների ճակատագրի հարցով ԱԺ-ն փակ նիստ կգումարի

PanARMENIAN.Net - Ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրները քննարկելու նպատակով ԱԺ-ն փակ նիստ կհրավիրվի։ Խորհրդարանը հավանություն է տվել ներկայացված առաջարկին։

Նախատեսվում է նիստին հրավիրել իրավասու մարմինների ներկայացուցիչներին՝ նրանց մեկնաբանությունները լսելու։ Առաջարկին կողմ են քվեարկել ներկա բոլոր պատգամավորները։ Ընդդիմությունը բոյկոտում է նիստը։

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է Ազգային ժողովի հերթական նիստը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը։ Ընդդիմադիրներն այդպիսով իրենց բողոքն են հայտնել իշխանության կողմից ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմության նախաձեռնությունը մերժելու դեմ։

 Ուշագրավ
---