Երևանը դիմում է Մոսկվային՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով16 նոյեմբերի 2021 - 15:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն դիմում է Ռուսաստանին՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, «Հանրայինի» եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Քանի որ ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակում է եղել, դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող՝ 1997 թվականի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով ու համաձայնագրով փոխադարձ պարտավորություններն իրականացնելու տրամաբանության շրջանակում», - ասել է նա։ Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Գրիգորյանը նշել է, որ գրավոր ընթացակարգեր են լինելու։ «Մենք տեղեկացնում ենք հանրությանն ու գործընկերներին, որ այսպիսի գործընթաց ենք սկսում»,- նշել է նա։ Ըստ Գրիգորյանի՝ ակնկալվում է, որ ՌԴ-ն օգնությույն կտրամադրի, և հնարավորություն կունենանք վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է՝ բազմաթիվ անգամ խոսվել է, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ-ի համար, ու Ադրբեջանը մայիսից խախտել է այդ կարմիր գիծը, ուստի Երևանը դիմում է դաշնակցին, որպեսզի դաշնակցային պարտավորությունների շրջանակում վերականգնվի տարածքային ամբողջականությունը։ «Եթե հնարավոր է լուծել ճգնաժամը բանակցային ճանապարհով՝ ապա լուծել բանակցային, եթե հնարավոր չի լինում լուծել՝ ապա տրամադրել ՀՀ-ին բավական ռազմական օգնություն, որ ՀՀ-ն կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել», - ասել է նա։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |