ՊՆ․ Հստակ է՝ 4 վիրավոր ունենք, զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են16 նոյեմբերի 2021 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ «Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |