ՀԲԸՄ-ն մտադիր է իրականացնել հայրենիքի հետ սփյուռքի կապերի ամրապնդմանն ուղղված նախագծերը25 մարտի 2009 - 22:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Բարձր գնահատելով ՀԲԸՄ ազգանվեր եւ հայապահպան գործունեությունը, Հանրապետության նախագահն ասել է, որ միշտ էլ հաճելի է լսել նոր ծրագրերի մասին:ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր հերթին ներկայացրել է Միության աշխատանքը եւ առաջիկա անելիքները: Նա ասել է, որ Բարեգործականը ձեռնարկել է նոր ծրագրեր, որոնց հիմնական նպատակը սփյուռքահայության նոր սերնդի կապերը Հայրենիքի հետ ուժեղացնելն է: Զրուցակիցները խոսել են նաեւ Սփյուռքի ներուժի պահպանման, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության, կրթական եւ այլ հիմնախնդիրների վերաբերյալ` Հայաստան-Սփյուռք փոխգործակցության մեջ կարեւորելով նորաստեղծ սփյուռքի նախարարության դերը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |