Միրզոյան․ Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերու առկայությունը, իսկ ևս 100-ինը՝ ժխտել

Միրզոյան․ Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերու առկայությունը, իսկ ևս 100-ինը՝ ժխտել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերու առկայությունը, իսկ ևս 100-ինը՝ ժխտել։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տված հարցազրույցում։

Միրզոյանը հարցազրույցը տվել է նոյեմբերի 11-ին` Փարիզ աշխատանքային այցի շրջանակում։

«Բազմաթիվ են վկայությունները՝ հայ ռազմագերիների հանդեպ կիրառվող անմարդկային և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի ու կտտանքների մասին։ Այս դեպքերը փաստագրված են տարբեր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ Human Rights Watch-ի կողմից։ Մեզ մոտ առկա են նաև փաստագրված տեսանյութեր և լուսանկարներ, որոնք վկայում են այդ անձանց գերեվարված լինելու մասին, սակայն Ադրբեջանը չի հաստատում նրանց գոյությունը։

Նրանք կարող են արտադատական մահապատժի ենթարկված լինել, պահվել ընդհատակյա բանտերում կամ մարդկային օրգանների թրաֆիքինգի զոհ դարձած լինել։ Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը, իսկ ևս 100-ինը՝ ժխտել»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---