Սերժ Սարգսյանը հարցաքննության է հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ որպես մեղադրյալ22 նոյեմբերի 2021 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում Հակակոռուպցիոն կոմիտե որպես մեղադրյալ։ «Երբ ապիկար իշխանությունն ընտրում է մինչև վերջ խայտառակվելու ճանապարհը․․․ Քիչ առաջ ծանուցում եմ ստացել հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հր․Մուշեղյանից այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։ Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել… Լավ, Սիլվայից բացի ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։ Հ․Գ․ Այս իրավական խայտառակության մնացած մանրամասները կներկայացնեմ հաջորդիվ, համոզված եմ, որ ձեր գործերը քննող քննիչները ձեզնից գրագետ են լինելու»,- ասվում է գրառման մեջ։ Դեռևս 2018թ․ գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կաշառք է տվել. նա հավելել է, որ դա եղել է Քոչարյանի նախագահության տարիներին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Ֆրեդերիկսենն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և անվտանգային մարտահրավերները Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր |