Փաշինյան․ Ըստ չճշտված տվյալների՝ նոյեմբերի 16-ից հետո 32 գերի ունենք

Փաշինյան․ Ըստ չճշտված տվյալների՝ նոյեմբերի 16-ից հետո 32 գերի ունենք

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 16-ին, հավանաբար, ավելի մեծ թվով զինծառայողներ են գերեվարվել, քան ավելի վաղ կարծում էին՝ ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։ Այդ մասին նա ասել է՝ պատասխանելով 24 զինծառայողի մասին հարցին, որոնց հետ կապը կորել է նոյեմբերի 16–ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո։

Փաշինյանը հավելել է նաև, որ այդ տվյալները վերջնական ճշտված չեն։

«Մի մասը, որոնց մասին մտածում էինք, որ զոհվել են, իրականում գերեվարվել են, ըստ չճշտված տեղեկությունների»,-ասել է նա։

Վարչապետը կրկին շեշտել է, որ այդ տվյալները վերջնական ճշգրտման կարիք ունեն:

«Կան նաև տվյալներ, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավորում չի եղել: Այսինքն, գերեվարվել է մի իրավիճակում, երբ չէր կարող դիմադրել»,-ասել է նա՝ հավելելով, որ աշխատում են բոլոր գերիներին վերադարձնելու ուղղությամբ։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Ըստ ՊՆ տվյալների, հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---