Վարչապետ․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը չի դիտարկի24 նոյեմբերի 2021 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը նաև Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր հարթակ է։ Նա ասել է, որ ՀՀ-ն, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, պետք է աշխատի, որ «ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»: Փաշինյանը հիշատակել է, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թյուրքական աշխարհի հռչակագիր են ստորագրել, և դա իրողություն է, որը չի կարող չազդել համատեքստի վրա: Որպես մեկ այլ իրողություն Փաշինյանը նշել է ՌԴ հետ ռազմավարական գործընկերությունը՝ հավելելով, որ «այն անգնահատելի է»՝ ինչպես ՀՀ անվտանգության ապահովման, այնպես էլ ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեության առումով։ Վարչապետը նաև նշել է, որ, Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, Ադրբեջանի թշնամին չէ։ «Ռուսաստանը բարեկամ ու դաշնակից երկիր է նաև Ադրբեջանի համար, ու սա է պատճառը, որ Մոսկվան փորձում է ոչ ուժային լուծումներ գտնել», -ասել է նա։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |