Team Telecom Armenia-ն բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկ է նախատեսում![]() 24 նոյեմբերի 2021 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia ապրանքային նշանի ներքո հանդես եկող «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն քննարկում է բաց բաժնետիրական ընկերություն դառնալու ճանապարհով բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկով հանդես գալու հնարավորությունը: ԲԲԸ դառնալու մտադրությունը պայմանավորված է ընկերության երկարաժամկետ ռազմավարական ծրագրով, զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և ոլորտի առաջատար դառնալու հստակ հեռանկարով: 2020-ի հոկտեմբերի վերջին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ձևավորվեց հայկական օպերատոր՝ Team Telecom Armenia-ն: Այս մեկ տարվա ընթացքում ընկերության աշխատակիցների հզորագույն թիմը միահամուռ ուժերով զարգացնում է ծառայությունները, բարելավում և արմատապես թարմացնում ցանցը, ձգտում դառնալ լավագույնը հաճախորդների համար: «Վերջին տասը տարիների ընթացքում ընկերությունն առաջին անգամ ցուցաբերել է հասույթի աճ, որը 2021 թվականի 9 ամսվա կտրվածքով 7,3%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Մեր թիմի համար սա շատ ոգևորիչ է և միաժամանակ պարտավորեցնող՝ վստահ ենք, որ կարող ենք զարգանալ էլ ավելի արագ։ Բաց բաժնետիրական ընկերություն դառնալու դեպքում մենք նախատեսում ենք լրացուցիչ ներդրումներ ներգրավել և ցույց տալ զարգացման էլ ավելի դինամիկ արդյունքներ», - նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: Բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները իրականացնելուց հետո, բաց բաժնետիրական ընկերություն դառնալու դեպքում, յուրաքանչյուր քաղաքացի, Team Telecom Armenia-ի գործընկեր, հաճախորդ կամ աշխատակից կկարողանա դառնալ բաժնետեր և ներդրում անել իր և Հայաստանի ապագայի համար: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |