Լավրով․ ՌԴ-ն առանցքային դերակատարություն ունի` ՀՀ և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծումներ գտնելու

Լավրով․ ՌԴ-ն առանցքային դերակատարություն ունի` ՀՀ և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծումներ գտնելու

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումներ գտնելու գործում Ռուսաստանի առանցքային դերակատարության մասին; Այդ մասին նա ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում դեկտեմբերի 1-ին ունեցած ելույթում, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանային տարբեր հակամարտությունների լուծմանն ուղղված ջանքերը՝ կոնկրետ ներդրում ունենալով դրանց կարգավորման մեջ:

«Ռուսաստանը հստակ ներդրում է ունենում նման ճգնաժամերի կարգավորման գործում։ Դա վերաբերում է և Սիրիայում ահաբեկիչների ջախջախմանն ու քաղաքական երկխոսության խթանմանն ուղղված մեր ջանքերին, և Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում և Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումների որոնումներում մեր առանցքային դերակատարությանը»,- ասել է նա։

Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ և աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Կողմերը նաև կարևորել են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ նախագծերի շուտափույթ մեկնարկը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---