Ադրբեջանը դարձել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

Ադրբեջանը դարձել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ։

Ադրբեջանն ընտրվել է 4 տարով, գրում է Interfax.az-ը։

Ընտրությունները տեղի են ունեցել 2021-ի նոյեմբերի 30-ին։ Ադրբեջանն ընտրվել է ձայների մեծամասնությամբ։

Ավելի վաղ Ադրբեջանը նաև ընտրվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր կոմիտեի 2021-2025թթ․անդամ։

44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Արբեջանն իր հսկողության տակ անցած տարածքներում պղծում և վանդալիզմի է ենթարկում հայկական եկեղեցիները, վանքերն ու մշակույթի կոթողները, ինչպես նաև գերեզմանոցները։ Պատերազմից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ն պատրաստակամություն է հայտնել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ պատմամշակութային ժառանգության դրությունը գնահատելու համար, սակայն Ադրբեջանից դեռ պատասխան չի ստացել։

Նոյեմբերի 17-ին Հայաստանն առաջին անգամ ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025թթ․ժամանակահատվածի համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---