Նախարար․ Ռեստորանները պետք է պահպանեն կանոնները, իսկ չպատվաստվածների բուժման կարգը կհայտարարվի հունվարի 1-ին

Նախարար․ Ռեստորանները պետք է պահպանեն կանոնները, իսկ չպատվաստվածների բուժման կարգը կհայտարարվի հունվարի 1-ին

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով հունվարի 1-ից նախատեսվող սահմանափակումների դեմ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների բողոքներին, ասել է, որ ռեստորանները պետք է հստակորեն պահպանեն սահմանված կանոնները, հակառակ դեպքում կան սանկցիաներ։

Նա նշել է, որ եթե սահմանափակող միջոցառումներ չկիրառվեն, ապա շատ ավելի վատ իրավիճակ կունենանք, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Եթե ունենում ենք կառավարելիության շրջանակից դուրս հիվանդացության աստիճան, հասկանում ենք, որ այն անդրադառնում է բոլորիս վրա։ Ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակող միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը, ինչպես նաև տնտեսությունը»,-նշել է նախարարը։

Ավանեսյանը նաև հայտնել է, որ կառավարությունը դեռ չի հստակեցնում՝ չպատվաստված քաղաքացիները կորոնավիրուսով վարակվելու դեպքում անվճա՞ր, թե վճարովի բուժօգնություն կստանան։ Չպատվաստվածների բուժման մասին որոշումը կհանրայնացվի հունվարի 1-ին։

«Դեռ քննարկումներ են գնում և որոշակի հաշվարկներ են իրականացվում», - ասել է Ավանեսյանը, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ սոցիալապես անապահովներն ու այն շահառուները, որոնք պետության հոգածության ներքո են, բուժումն անվճար կստանան։

Հունվարի 1-ից սննդի, ժամանցի և մշակութային վայրեր մուտքը հնարավոր կլինի միայն պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---