ՀՀ նախագահն ու «5165» շարժման անդամները քննարկել են երկրի առջև ծառացած խնդիրները

ՀՀ նախագահն ու «5165» շարժման անդամները քննարկել են երկրի առջև ծառացած խնդիրները

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին ընդունել է «5165» շարժման անդամներ Կարին Տոնոյանին և Մենուա Սողոմոնյանին` արձագանքելով շարժման կողմից ՀՀ նախագահին ուղղված գրավոր դիմումին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկրի առջև ծառացած ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների շուրջ: Շարժման անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ու նկատառումները:

Հանդիպման մասին «5165 շարժման» հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը ընթացքում անդամները, մասնավորապես, ստացել են հետևյալ տպավորությունները.

1. ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացը սերտորեն կապված է Արցախյան հիմնախնդրի հետ, որին առնչվող որոշումների կայացման հարցում Նիկոլ Փաշինյանը ձևավորել է մենաշնորհ:

2. Նախագահ Արմեն Սարգսյանը տեղյակ չէ ՀՀ ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից, սկզբունքներից, կարմիր գծերից:

3. ՀՀ նախագահը պետության արտաքին քաղաքական որոշումների կայացման, ձևավորման գործընթացների, արտաքին քաղաքականության համակարգման կամ իրականացման առումով փաստացի սահմանադրական լիազորություններ չունի:

4. Գործող իշխանություններին հայտնի է նախագահ Արմեն Սարգսյանի տեսլականներն ու տեսակետները Հայաստանի զարգացման ռազմավարական մոտեցումների, Արցախի հարցում ՀՀ քաղաքականության վերաբերյալ, որոնք սակայն, Շարժման անդամների ստացած տպավորությամբ, գործող իշխանությունների կողմից կա՛մ հաշվի չեն առնվում, կա՛մ չեն ըմբռնվում:

5. Ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հարցում խիստ կարևոր է իրականացնել սահմանադրական իրական փոփոխություններ՝ ապահովելով իշխանությունների թևերի միջև փոխզսպումների և հավասարակշռման գործուն մեխանիզմներ:

«Ակնհայտ է դառնում, որ Հայաստանի համար ծանրագույն այս իրավիճակում ոչ ոք հնարավորություն չունի ազդելու որևէ գործընթացի վրա և կասեցնելու մեր երկրին սպառնացող վտանգավոր զարգացումները։ Փաստացի մի ամբողջ ժողովուրդ դատապարտված է կրել Նիկոլ Փաշինյանի անհեռատես, չհաշվարկված և ոչ կոմպետենտ կառավարման ծանր հետևանքները։ Այս ամենից հետևում է, որ ամբողջ հանրությանը Նիկոլ Փաշինյանի կառավարության հեռացման շուրջ համախմբելը օրվա հրամայականն է, այլապես կորուստները շատ ավելի մեծ են լինելու»,-ասվում է շարժման հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «5165» դուրս է գալիս փողոցային պայքարի և բողոքի ակցիաներից։ «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը հայտարարել է, թե իրենց ճանապարհները «Ազատագրական շարժման» հետ բաժանվում են և «5165»-ը կսկսի «պայքարի նոր փուլ»։ Դրան հաջորդել է շարժման հայտարարությունը, ըստ որի «5165» շարժումը պահանջում է կառավարության հրաժարականը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և քննարկումներ է նախաձեռնելու Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ուժերի հետ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---