ԱՀ ՄԻՊ․ Մոլորված արցախցուն ադրբեջանցիները բռնության են ենթարկել

ԱՀ ՄԻՊ․ Մոլորված արցախցուն ադրբեջանցիները բռնության են ենթարկել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված, Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Միհրան Մուսայելյանը, որը նոյեմբերի 26-ին ռուսական խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել էր հայկական կողմին, բռնության է ենթարկվել ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների կողմից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Դա պարզվել է նախնական բժշկական զննության արդյունքում։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը ներկայացվել է նաև ԱՀ դատախազության կողմից, հաստատել է այդ հանգամանքը։

«Ադրբեջանցիների կողմից բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հետևանքով քաղաքացին ստացել է մի շարք վնասվածքներ մասնավորապես՝ Մուսայելյանի մարմնի վրա արձանագրվել, հայտնաբերվել էր քերծվածքների ու արյունազեղումների տեսքով 40-ից ավելի վնասվածք, կրծքավանդակի փակ, բութ վնասվածք՝ կրծոսկրի մարմնի կոտրվածքի ձևով, որն ուղեկցվել է կրծքավանդակի օրգանների վնասումով՝ ձախակողմյան ենթամաշկային էմֆիզեմիայի ու պնևմոմեդիաստենումի զարգացումներով, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Հայ գերիների և ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված անձանց նկատմամբ ադրբեջանական կողմը էթնիկ և կրոնական ատելության հիմքով ցուցաբերել և ցուցաբերում է առանձնակի դաժանություն և բռնություն։ Այս իրավիճակը տարիների ընթացքում Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության ուղիղ հետևանքն է»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---