Զախարովա․ ՌԴ-ն սահմանազատման հարցով հանձնաժողովի շուտափույթ ձևավորում է ակնկալում

Զախարովա․ ՌԴ-ն սահմանազատման հարցով հանձնաժողովի շուտափույթ ձևավորում է ակնկալում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը Բաքվից և Երևանից պատվիրակությունների շուտափույթ ձևավորում է ակնկալում՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նոյեմբերի 26-ին Սոչիում պայմանավորվածությունների համաձայն, կարևոր է գործը տանել դեպի սահմանզատման երկկողմ հանձնաժողովի ստեղծում ՀՀ և Ադրբեջանի միջև․․Մենք նաև ակնկալում ենք երկու երկրների ազգային պատվիրակությունների շուտափուոյթ ձևավորում՝ հանձնաժողովի կազմում»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Զախարովան ասել է, որ շարունակվում է աշխատանքը նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ։ Նա հայտնել է նաև, որ Սոչիի պայմանավորվածությունները հաստատել են, որ երկրները պատրաստ են շարժվել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

«Սոչիի բարձր մակարդակի պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների` կարգավորման հետագա քայլերի պատրաստակամության հաստատումն են: Ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ շփումներում աշխատում ենք ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման ուղղությամբ, այդ թվում նաև սահմանային վեճերի կարգավորման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ», - ասել է Զախարովան։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ էր հայտնել դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցից։ «Ռուսական կողմից շեշտադրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը` հետագա սահմանագծման համար, ինչպես նաև ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերի համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում պայմանավորվածությունները գործնական հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---