acba digital-ը համալրվել է նոր հնարավորություններով10 դեկտեմբերի 2021 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը շարունակում է զարգացնել իր acba digital հարթակը: Հարթակի նոր՝ acba share գործիքը համալրվել է միանգամից 4 նոր հնարավորությամբ: Այսուհետ հաճախորդները, օգտվելով բանկային ծառայություններից, չեն զգա բարդություններ. ամեն ինչ սմարթֆոնից ու րոպեների ընթացքում: 1. Փոխանցում բանկոմատին Ակբա բանկի բանկոմատներից այսուհետ հնարավոր է գումար կանխիկացնել ոչ միայն բանկային քարտով և NFC-ով, այլև acba digital-ի օգնությամբ գեներացված կոդի միջոցով: Այս հնարավորությունը կարելի է օգտագործել նաև Հայաստանի տարածքում փոխանցումներ կատարելու համար. անհրաժեշտ է acba digital հարթակի միջոցով կոդ գեներացնել և ուղարկել կանխիկացնողին: Վերջինս, մոտենալով բանկոմատին և մուտքագրելով կոդը, կկանխիկացնի գումարը։ Փոխանցում բանկոմատին գործիքը նախատեսված է այն դեպքերի համար, երբ, օրինակ, բանկային քարտը հաճախորդի մոտ չէ, սակայն անհրաժեշտ է գումար կանխիկացնել: Ընդամենը անհրաժեշտ է մոտենալ բանկի բանկոմատին, acba digital հարթակի միջոցով կոդ գեներացնել և կանխիկացնել գումարը: Բանկոմատին փոխանցում թվային գործիքից կարող են օգտվել acba digital-ի ֆիզիկական և իրավաբանական անձ օգտատերերը 24/7 ռեժիմով։ 2. Կոնտակտով փոխանցում acba digital-ի օգտատերերն արդեն կարող են գումար փոխանցել հեռախոսահամարի կամ էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով՝ Ակբա էկոհամակարգում։ acba digital հարթակի միջոցով նշելով հեռախոսահամար կամ էլ. փոստի հասցե՝ համակարգն արտացոլում է գումարը ստացողի տվյալները, որից հետո անհրաժեշտ է միայն նշել գումարի չափն ու կատարել փոխանցումը: 3. Փոխանցում QR կոդով acba digital-ի միջոցով գեներացվում է QR կոդ, որից հետո գումար ստանալու կամ փոխանցելու համար հարկավոր է ընդամենը սկանավորել այն։ acba digital հարթակում անհրաժեշտ է նշել գումարի չափն ու ընտրել այն հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի գումարը: Համակարգը կարտացոլի QR կոդ: Այն հարկավոր է ուղարկել փոխանցող կողմին: Վերջինս acba digital հարթակից ընտրելով «QR-ով փոխանցում» տարբերակը՝ սկանավորում է կոդն ու փոխանցում գումարը: 4. Հղումով փոխանցում Հայաստանում առաջինն ու միակը. Ակբան ներկայացնում է ամենաթրենդային փոխանցում ստանալու տարբերակը։ acba digital-ի միջոցով անհրաժեշտ է նշել գումարի չափը, նպատակը, որից հետո համակարգը կտրամադրի հղում, որը կարելի է ուղարկել ցանկացած հավելվածով ու sms-ով: Հղում ստացողը կտեսնի գումարի հարցում: Ծանոթանալուց հետո, վերջինս կմուտքագրի տվյալներն ու վայրկյանների ընթացքում գումարը կփոխանցվի: Թվային այս գործիքը հարմար է ֆրիլանսերների համար, ովքեր մինչ այս խնդիրների էին հանդիպում արտասահմանի՝ իրենց պատվիրատուներից գումարներ ստանալու հետ կապված։ Հղումով փոխանցումը նախատեսված է նաև բարեգործական նպատակներով դրամահավաքների ստացման համար։ «Մեզ մոտ բացահայտվում և ներդրվում են թվային նոր գործիքներ, որոնք առկա չեն թվային տիրույթում: Մենք ստեղծել ենք նոր գործիքակազմ, որոնք ժամանակակից են ու ակտուալ, լուծում են բազմաթիվ խնդիրներ, որոնք առկա են ժամանակակից ֆինանսական շուկայում»,- նշել է բանկի Հեռահար և թվային բանկային ծառայությունների զարգացման վարչության պետ Արթուր Կարճիկյանը: Վերոնշյալ նոր թվային գործիքների մանրամասներին կարելի է ծանոթանալ acba.digital կայքում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |