Բեգլարյան․ Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ

Բեգլարյան․ Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, հակադարձելով Իլհամ Ալիևին, հայտարարել է, որ Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Արցախը պետք է ուղիղ և չվերահսկվող ընդհանուր սահման ունենա Հայաստանի հետ, և մեր օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն»,- ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ալիևն ասել է, թե եթե Երևանը պնդի «Զանգեզուրի միջանցքում իր մաքսակետերը տեղադրելու հարցում, ապա Ադրբեջանը կպնդի, որ նույն պայմանները Լաչինի միջանցքում լինեն»։ «Զանգեզուրի միջանցք բացելու մասին կետը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և պարտավորություն է Հայաստանի համար»,-ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---