Meta-ն մոտ 1500 կեղծ աքաունթ է հեռացրել, նաև ՀՀ-ում. Լրտեսական ծրագրեր էին տարածում17 դեկտեմբերի 2021 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Meta-ն մոտ 1500 կեղծ աքաունթ է հեռացրել, այդ թվում ՀՀ-ում, որոնք լրտեսական ծրագրեր են տարածել։ Meta-ն 7 ընկերություն է նշել, որոնք օգտագործել են Facebook-ն ու Instagram-ն օգտատերերին հետևելու համար՝ պետության կամ մասնավորների պատվերով։ Դրանք են՝ Cytrox-ը Հյուսիսային Մակեդոնիայից, BellTrox-ը՝ Հնդկաստանից, Cognyte, Cobwebs Technologies, Bluehawk CI և Black Cube-ը՝ Իսրայելից և մեկ ընկերություն Չինաստանից, որի անվանումը չի հաջողվել պարզել, գրում է The Washington Post-ը՝ ընկերության հետաքննությանը հղումով։ Վերջինս ցույց է տվել, որ լրտեսական ընկերությունները «կանոնավոր կերպով» հետևել են քաղաքական գործիչներին, լրագրողներին, այլախոհներին և ընդդիմադիրների ընտանիքների անդամներին, գրում է vc.ru-ն։ «Կիբերվարձկանները» աստիճանաբար «գրավում էին իրենց զոհերի վստահությունը» Facebook-ում և Instagram-ում ֆեյքային աքաունթների միջոցով, իսկ հետո, առանց տիրոջ իմացության, լրտեսական ծրագրային ապահովում տեղադրում։ Ծրագիրը թույլ է տալիս հետևել մարդուն սմարթֆոնների և այլ գաջեթների միջոցով՝ գաղտնալսել զանգերը, հետևել գտնվելու վայրին, ստանալ լուսանկարներ, տեսագրություններ, կոնտակտների ցուցակներ և այլն։ Դեկտեմբերի 16-ից ընկերությունը սկսել է զգուշացնել մոտ 50,000 մարդու աշխարհի ավելի քան 100 երկրից՝ աքաունթի կոտրելու հնարավոր փորձերի մասին և կոչ արել «Զգույշ լինել անծանոթներից ընկերության հարցում ընդունելիս»։ Meta-ի զեկույցում ավելի քան 100 երկիր է թվարկված, որոնք օգտվել են լրտեսական ընկերությունների ծառայություններից՝ Եգիպտոս, Հայաստան, Հունաստան, Սաուդյան Արաբիա, Օման, Կոլումբիա, Գերմանիա, ԱՄԷ, Նոր Զելանդիա, Մեքսիկա, Լեհաստան և այլն։ Ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ փաստացի տվյալներ ունի այն մասին, որ Pegasus լրտեսող ծրագրով հարձակում է կատարվել ոչ միայն իր, այլև իր մերձավոր շրջապատի և ընտանիքի անդամների հեռախոսների վրա։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |