ԼՂՀ-ում չորս զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին 05:35-ին դժբախտ պատահարի հետեւանքով ԼՂՀ պաշտպանության բանակի արեւելյան գծի զորամասերից մեկում զոհվել են ժամկետային չորս զինծառայողներ:



Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, զոհվել են կրտսեր սերժանտ Պարգեւ Սամվելի Կարապետյանը, շարքայիններ Արամ Ռազմիկի Կարապետյանը, Արկադի Խաչատուրի Ումերանյանն ու Հրաչ Սուրենի Եղյանը:



Զինծառայողների մահվան փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, պարզվում են նրանց մահվան հանգամանքները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---