Երևանի մետրոն 3 վագոն է ստացել՝ հիմնանորոգված ու արդիականացված

Երևանի մետրոն 3 վագոն է ստացել՝ հիմնանորոգված ու արդիականացված

PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենի հավաքակայանը համալրվել է ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոնով: Այս շարժակազմի հարմարություններին է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նոր շարժակազմի գիծ դուրս գալով՝ գլխավոր գծում արդեն կաշխատի 12 շարժակազմ։ Այսպիսով՝ վագոնային հավաքակայանում մետրոպոլիտենն ունենում է 3 հատ 3 վագոնից բաղկացած շարժակազմ, որն էլ էականորեն կթեթևացնի ուղևորների հարմարավետ տեղափոխումը, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Շարժակազմի արդիականացումն ու հիմնանորոգումն իրականացվել է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։

Մետրոպոլիտենը ներկայումս ունի ավելի քան 12.1 կմ-ոց ընդհանուր առմամբ շահագործվող գիծ, 10 կայարան, վագոնային հավաքակայանում առկա է 45 վագոն, որից շահագործվում է 33-ը։ Տարեկան մետրոն տեղափոխում է ավելի քան 20 մլն ուղևոր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---