Փաշինյանն ու Երևանի նոր քաղաքապետը կառավարության և քաղաքապետարանի գործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Փաշինյանն ու Երևանի նոր քաղաքապետը կառավարության և քաղաքապետարանի գործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ քննարկել են կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցությանը, մայրաքաղաքում իրականացվելիք ծրագրերին և նախագծերին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը և քարտուղար Լևոն Հովհաննիսյանը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին և նոր քաղաքապետ ընտրել՝ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։

 Ուշագրավ
Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին
Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն
Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը
«Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա
---