Բաքուն բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Պեկրեսի` Արցախ այցի պատճառով

Բաքուն բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝  Պեկրեսի` Արցախ այցի պատճառով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Փարիզին՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի` Ստեփանակերտ այցի պատճառով։

Այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը մեկնել է Արցախ։ Պեկրեսը հավակնում է դառնալ Ֆրանսիայի առաջին կին նախագահը և մտադիր է մասնակցել 2022 թվականի ընտրություններին։

Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել ՝ Վալերի Պեկրեսի «ապօրինի այցի» կապակցությամբ, գրում է Interfax.az-ը։

«Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին ասվել է, որ այդ գործողությունները վնասում են ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին, ինչպես նաև լրջորեն վնասում են Ֆրանսիայի հեղինակությանը տարածաշրջանում և այն դերին, որն այդ երկիրը կարող է ունենալ հակամարտության ավարտից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է նաև, որ Վալերի Պեկրեսն ու նրան ուղեկցող Ֆրանսիայի քաղաքացիները ներառվել են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»։

«Վալերի Պեկրեսը մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Այնտեղ նա հանդիպումներ է ունեցել տեղի քաղաքական գործիչների հետ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցը չի լուսաբանվել Հայաստանում գտնվող ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի կողմից, այդ թվում France TV-ի կողմից», - ասվում էր France TV-ի մեկնաբան Ժուլյեն Նենիի թվիթերյան գրառման մեջ։

Հայաստանում Պեկրեսին ընդունել են ՀՀ նախագահն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը, նա հանդիպում է ունեցել նաև ԱԳ նախարարի և Ազգային ժողովի խոսնակի հետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---