ՀՀ նախագահը՝ ArabNews-ին․ Ղարաբաղյան պատերազմը երբեք կրոնական չի եղել

ՀՀ նախագահը՝ ArabNews-ին․ Ղարաբաղյան պատերազմը երբեք կրոնական չի եղել

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան պատերազմը երբեք կրոնական պատերազմ չի եղել. Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի շատ իսլամական երկրների հետ: Այդ մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու ArabNews-ին հարցազրույցում։

«Դա երբեք կրոնական պատերազմ չի եղել: Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի շատ իսլամական երկրների հետ: Ադրբեջանական կողմը երբեմն սիրում է օգտագործել այդ խոսույթը՝ իսլամական աշխարհի աջակցությունը ստանալու ակնկալիքով: Իսկ օրինակ, Հայաստանը երբեք չի փորձել նման կերպ քրիստոնյա աշխարհից աջակցություն ստանալ, քանի որ հակամարտությունը քրիստոնեական կամ կրոնական բնույթ չի կրել»,-ասել է նախագահը։

Այն դիտարկմանը թե, կարծեք Ղարաբաղը միջազգայնորեն համարվում է Ադրբեջանինը, OIC-ը (Իսլամական համագործակցության կազմակերպություն), Ծոցի տարածաշրջանը, բոլորը շահագրգռված են խաղաղություն հաստատմամբ, և ՀՀ-ին ինչ ակնկալիքներ ունի GCC-ից (Ծոցի համագործակցության խորհուրդ) կամ OIC-ից՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ բոլոր բարեկամներից՝ լինի դա Ծոցում, Մերձավոր Արևելքում կամ Եվրոպայում, ակնկալվում է նրանց աջակցությունը հակամարտությունը տրամաբանական հանգուցալուծման հասցնելու համար:

«Ինչպես նշեցի, 26 տարի առաջ հայկական կողմը հաղթանակած էր, սակայն ինչ-որ առումով չկարողացանք հաղթողի մեր դիրքը օգտագործել վերջնական խաղաղություն հաստատելու համար: Իհարկե, պետք է հաշվի առնվեն այն մարդկանց իրավունքները, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, այդ մարդիկ այնտեղ ապրում են հազարավոր տարիներ: Պատերազմի ավարտին դեռևս շատ զգացմունքներ, վերքեր, չլուծված հարցեր կան՝ կապված սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև՝ այլ հարցերի հետ, որոնց թվում իհարկե՝ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց ապագայի մասով:

Գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված մի կառույց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահող երկրներով: Կարծում եմ, որ պետք է կրկին վերադառնալ բանակցային սեղանին:

Նոր իրականությունն այն է, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանի վրա, քանի որ վերջինս բերեց հրադադար և աջակցում է թե Հայաստանին և թե Ադրբեջանին սահմանագծման, սահմանազատման և այլ խնդիրների լուծման մասով: Ռուսաստանի խաղաղապահներն այսօր Լեռնային Ղարաբաղում են: Չեմ կարող պնդել, որ այս հարցը վերջնական լուծում է ստացել: Միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի վերջնական լուծումը: Կարծում եմ, որ ցանկացած որոշում, որը կլինի վերջնական, պետք է լինի տրամաբանական: Լուծում, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար: Ցանկացած լուծում, որ պարտադրված է, չի կարող երկար տևել»,-ասել է Սարգսյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---