ՌԴ ԱԳՆ․ 2021-ին Մոսկվան ակտիվ նպաստել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը

ՌԴ ԱԳՆ․ 2021-ին Մոսկվան ակտիվ նպաստել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - 2021 թվականին Մոսկվան ակտիվորեն նպաստել է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին ասվում է 2021-ի արտաքին քաղաքական հիմնական արդյունքների մասին ՌԴ արտգործնախարարության զեկույցում։

Նշվում է, որ ՌԴ-ն աջակցել է նաև այնպիսի հարցերում, ինչպիսիք են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, տեղեկացնում է Mid.ru-ն:

Նշվում է նաև, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Թուրքիա, Իրան) խորհրդակցական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը, առայժմ առանց Վրաստանի մասնակցության:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչությունում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարել են բարդ առաջադրանքներ՝ բաժանել են հակամարտող կողմերին և նպաստել են իրավիճակի հանդարտեցմանը։ «Տեղակայելով մեր խաղաղապահներին՝ կարողացանք հանդարտեցնել իրավիճակը, և այժմ արդեն պլանային աշխատանք է կատարվում։ Հիմա արդեն կարելի է այն պլանային համարել։ Աստիճանաբար կյանքը վերադառնում է այդ տարածաշրջան»,- ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---