Բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի29 դեկտեմբերի 2021 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի։ Այդ մասին հայտարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ «Անիս Փետրոլեում» և «Պորիմա Էներջի Սոլյուշնս» փոխկապակցված ՍՊԸ-ները ձեռք են բերել «Պետրոլ մարկետ» ընկերության 100 տոկոս ակտիվները, գրում է Panorama.am-ը։ Ընկերությունները վրացական կապիտալով են, հանդիսանում են GULF ապրանքային նշանի իրավատերը: Գևորգյանը նշել է, որ 2021 թվականին համակենտրոնացման երեք խոշոր գործարքի թույլտվություն է տրամադրվել հանքարդյունաբերության, բենզինի և հեռահաղորդակցության շուկաներում: ՌԴ-ում գրանցված «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մոտ 60 տոկոսը: «ՀԷՑ» ՓԲԸ-ն և մեկ ֆիզիկական անձ ձեռք են բերել «Ռոստելեկոմ» ընկերության բաժնետոմսերը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |