Ամանորի գիշերը ճայթուկի պայթյունից 2 երեխայի մատներն անդամահատվել են

Ամանորի գիշերը  ճայթուկի պայթյունից 2 երեխայի մատներն անդամահատվել են

PanARMENIAN.Net - Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած 4 երեխա, տարբեր աստիճանի վնասվածքներով։ Այդ մասին ասվում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում։

«Երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ, ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել»,-ասվում է գրառման մեջ:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---