Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել ՌԴ-ում ՀՀ և Բելառուսի դեսպանատները![]() 8 հունվարի 2022 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները՝ պահանջելով դուրս բերել ՀԱՊԿ զորախումբը Ղազախստանի տարածքից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային հասցեներին սպառնալիքներով նամակներ են ստացվել։ Անհայտները պահանջել են դուրս բերել զորքերը Ղազախստանի տարածքից»,-ասել է գործակալության զրուցակիցը։ Ըստ նրա, շենքերը զննության են ենթարկվել, պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։ ![]() ![]() Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |