Նախագիծ․ Չամուսնացած, ծնող ու զավակ չունեցած զոհված զինվորների մասով փոխհատուցում կստանան քույրերն ու եղբայրները

Նախագիծ․ Չամուսնացած, ծնող ու զավակ չունեցած զոհված զինվորների մասով փոխհատուցում կստանան քույրերն ու եղբայրները

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նախագծով նախատեսվում է, որ չամուսնացած, ծնողներ ու զավակներ չունեցած զոհված կամ անհայտ ճանաչված զինծառայողների մասով փոխհատուցում կստանան հարազատ քույրերն ու եղբայրները։

Նա ասել է, թե իրեն հայտնի է դարձել 16 դեպք, երբ կան զոհված կամ անհայտ ճանաչված զինծառայողներ, որոնք 18 տարեկան են եղել, ամուսնացած չեն եղել, զավակներ, ծնողներ չեն ունեցել, տեղեկացնում է Aysor.am-ը։

Սարգսյանը նշել է, թե այս 16 դեպքով էլ կան և հարազատ եղբայրներ, և հարազատ քույրեր։

Պատգամավորի խոսքով՝ սա բյուջեում որևէ հավելյալ ծախս չի նախատեսում, քանի որ բոլոր փոխհատուցումները տրամադրելու է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման» հիմնադրամը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ ընդգծել է՝ եթե նույնիսկ սա բյուջեի վրա լրացուցիչ ծախսեր ավելացներ, պետք է փոփոխության ենթարկվեր։

Սարգսյանն ասել է, թե սկզբում Պաշտպանության նախարարությունը բացասական կարծիք է տվել նախագծին, հետո կառավարությունում քննարկումների ընթացքում, նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աջակցությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել ու նախագիծը դրական եզրակացությամբ եկել է Ազգային ժողով։

Եթե զինծառայողն ունի մեկից ավելի եղբայր կամ քույր, գումարը հավասարաչափ բաշխվելու է բոլորի միջև։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---