Traction ծրագիրը կներկայացնի 8 ընկերություն առցանց Դեմո Օրվա ընթացքում

Traction ծրագիրը կներկայացնի 8 ընկերություն առցանց Դեմո Օրվա ընթացքում

PanARMENIAN.Net - 2022 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 20:00-ին. Հայաստանի ստարտափ ակադեմիան կանցկացնի առցանց Դեմո օր՝ ներկայացնելու իր Traction ծրագրի երկրորդ շրջափուլի 8 ստարտափ շրջանավարտին: 12-շաբաթյա մենթորության ծրագիրը՝ միտված օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնելու իրենց աճը և ներդրումներ ներգրավելու, մեկնարկել է 2021-ի սեպտեմբերին:

Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTD)։ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

Ծրագրի շրջանակում 8 ստարտափ, որոնք առաջարկում են տեխնոլոգիական լուծումներ կրթական, ֆինանսական, մեդիայի, տեղեկատվական անվտանգության, դեղագործության և առողջապահության ոլորտներում, ինտենսիվ աշխատել է Zynga-ից, CARFAX-ից, Dave-ից, Fyber-ից և այլ միջազգային ընկերություններից մենթորների հետ։ Թիմերը մշակել են աճի հաքինգի, վաճառքի և ներդրումների ներգրավման ռազմավարություններ՝ իրագործելով առաջադրված զարգացման նպատակները:

Անցած 12 շաբաթվա ընթացքում թիմերին հաջողվել է ապահովել միջազգային վաճառքներ ԱՄՆ-ում հավատարմագրված համալսարանների, կենսատեխնոլոգիական լաբորատորիաների հետ, գործարկել պրոդուկտների բարելավված տարբերակները IOS և Android հարթակներում, գրանցել օգտատերերի բազայի միջինում 70% աճ և ընդունվել միջազգային աքսելերացիոն ծրագրեր, ինչպիսին է TechStars-ը: 5 ընկերություն հնարավորություն է ստացել արժանանալու EU-ITTD ծրագրի կողմից տրամադրվող 50,000 եվրոյի չափով դրամաշնորհին։

Traction ծրագրի մենթոր և Լոս Անջելեսում խորհրդատվական կազմակերպության՝ Agile Clouders-ի համահիմնադիր Ալինա Շահնազարին նշել է. «Traction ծրագրին միանալում միտումս ստեղծագործ հիմնադիրների հետ աշխատելն էր պրոդուկտի զարգացման և աճի ուղղություններով: Ես իսկապես տպավորված եմ հիմնադիր թիմերի փորձառնությամբ և նրանց Հայաստանում նորարական ստարտափներ կառուցելու ձգտումով»:

Traction ծրագրի դեմո օրը հեռարձակվելու է Hero House-ի YouTube-յան ալիքով 2022 թվականի հունվարի 25-ին, ժամը 20.00-ին։

Բոլոր հետաքրքրվածները կարող են գրանցվել ուղիղ հեռարձակման հղումը ստանալու համար:

Այն ներդրողները, ովքեր ցանկանում են Դեմո օրվան հաջորդող անհատական հանդիպումներ ունենալ ստարտափ հիմնադիրների հետ, կարող են գրանցվել Investor Pass տոմսով: Լրացուցիչ տեղեկությունները կուղարկվեն էլեկտրոնային փոստով: Նախնական գրանցումը, որը բաց կլինի մինչև դեմո օրը, պարտադիր է։

 Ուշագրավ
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել
---