Արարատի մարզպետին պաշտոնում կփոխարինի որդին![]() 13 հունվարի 2022 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Կառավարության հունվարի 13-ի նիստի օրակարգում են Արարատի և Արագածոտնի մարզպետներին պաշտոնից ազատելու մասին որոշումները։ Հայտնի են նաև նրանց փոխարինողները։ Ռազմիկ Թևոնյանը կազատվի Արարատի մարզպետի պաշտոնից։ Նրա փոխարեն կնշանակվի նրա որդին՝ ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Սեդրակ Թևոնյանը: Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնում կփոխարինի ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը: Երկու հարցն էլ ընդգրկված է չզեկուցվողների շարքում։ Ռազմիկ Թևոնյանն Արարատի մարզպետ է նշանակվել 2020-ի դեկտեմբերին: 2021-ի սեպտեմբերին Ռազմիկ Թևոնյանը մարզպետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել, սակայն, մի քանի օրից հետ էր վերցրել դիմումը։ Նրա որդին՝ Սեդրակ Թևոնյանը 2022թ․ հունվարի 4-ին հրաժարական էր ներկայացրել պատգամավորի մանդատից։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ էր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |