Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2022-2023թթ. անվճար ծրագիրը

Մեկնարկում է  «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2022-2023թթ. անվճար ծրագիրը

PanARMENIAN.Net - Ակբա բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2022-2023թթ. անվճար ծրագիրը:

Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները հնարավորություն կստանան բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները:

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2022-2023թթ. մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև սույն թվականի մարտի 10-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը:

Ակբա բանկի և NABU-ի կողմից 2015-2021թթ. ընթացքում իրականացված ծրագրերի շրջանակում սերտիֆիկացվել է մոտ 70 ընկերություն:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015-ից մեկնարկել է Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---