Softr-ը $13․5 մլն ֆինանսավորում է ներգրավել no-code հավելվածների էկոհամակարգի ստեղծման համար21 հունվարի 2022 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Վեբ հավելվածների ստեղծման Softr հայկական հարթակը $13․5 մլն ֆինանսավորում է ներգրավել առանց կոդի հավելվածների, աշխարհում ամենամեծ էկոհամակարգի ստեղծման համար։ Այդ մասին հայտարարել է ընկերությունը։ 2021-ի սկզբին ընկերության գործարկումից ի վեր ավելի քան 35,000 ձեռնարկություն և օպերատոր է սկսել օգտվել Softr-ից՝ սեփական տվյալների հիման վրա հավելվածների ստեղծման համար։ «Այս ֆինանսավորման շնորհիվ սկսվում է Softr-ի գործունեության մի նոր փուլ։ Մենք ստեղծում ենք առանց կոդի հավելվածների աշխարհում ամենամեծ էկոհամակարգը»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր Մարիամ Հակոբյանը Առաջին հերթին, այս տարվանից Softr-ը կդառնա տվյալների աղբյուրից կախում չունեցող հարթակ, որը միանում է տվյալ կազմակերպություններին (Airtable, Google Sheets, SQL, API և այլն) և թույլ է տալիս մտավոր աշխատանքով զբաղվող ավելի քան 1 մլրդ աշխատակցի սեփական գործիքները ստեղծել առավել արդյունավետ աշխատանքի համար, լինի դա թիմի մյուս անդամների հետ, թե արտաքին հաճախորդների և գործընկերների հետ։ Երկրորդը՝ ընկերությունները կկարողանան ընդլայնել Softr հարթակը 3 հենասյուների օգնությամբ․ Շաբլոնների շուկայի (շուտով), որը թույլ է տալիս յուրաքանչյուրին հեշտությամբ գտնել, ստեղծել, կիսվել և վաճառել սեփական հավելվածները շաբլոնների տեսքով։ Բաղադրիչների շուկայի (կգործարկվի մինչև 2023թ․), որը թույլ է տալիս առավել դյուրին դարձնել որոնումն ու կողմնակի բաղադրիչների կիրառումը, որոնք ստեղծվում են մշակողների կողմից։ Softr փոձագետների (գործարկվել է), որի շնորհիվ Softr-ի հետ աշխատող բոլոր մշակողները, գործընկերները հնարավորություն են ստանում ստեղծելու սեփական լուծումները Softr-ի հետ և աճել էկոհամակարգի հետ համատեղ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից |