Ռուս խաղաղապահների ուղղաթիռով Երևան տեղափոխված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահների ուղղաթիռով Երևան տեղափոխված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Արցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած և ռուս խաղաղապահների ուղղաթիռով Երևան տեղափոխված երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Նշվում է, որ երեխայի մոտ առկա է ողնաշարի ծանր կոտրվածք, ողերի ու կողոսկրերի կոտրվածքներ, գլխուղեղի աջ կիսագնդի սալջարդ։ Անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, գտնվում է բուժման պրոցեսում։ Վիճակը գնահատավում է կայուն ծանր։

«Կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ»,-ասվում է գրառման մեջ։

Հունվարի 19-ին Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս երեխա է վնասվածք ստացել, որոնցից երեքը՝ միջին ծանրության, իսկ մեկը՝ ծանր՝ ողնաշարի բարդ կոտրվածքով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

ԱՀ կառավարությունը դիմել է ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ուղղաթիռի տրամադրման խնդրանքով, որը բավարարվել է նրանց կողմից, սակայն հունվարի 21-ի վատ եղանակային պայմանների պատճառով թռիչքը տեղի է ունեցել հունվարի 22-ի առավոտյան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---