Քրիստինե Գրիգորյանը՝ Մարդու իրավունքների պաշտպան

Քրիստինե Գրիգորյանը՝ Մարդու իրավունքների պաշտպան

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Գրիգորյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպան։ Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 0։

Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։

Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է Ազգային ժողովի կողմից 6 տարի ժամկետով։

Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։

Քրիստինե Գրիգորյանը 2021-ի ապրիլից զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 2022-ի հունվարի 20-ին Գրիգորյանն ազատվել է պաշտոնից:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---