Մինասյան․ «Հայաստան» խմբակցությունը քննարկում է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը25 հունվարի 2022 - 15:00 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցությունը քննարկում է նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։ Այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Մասնավորապես, հետաքրքրվել էին՝ արդյոք «Հայաստան» խմբակցությունն ունի արդեն նախագահի թեկնածուի տարբերակներ, որոնց պատրաստվում են առաջադրել, և արդյոք կմիանան «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ միասնական թեկնածու առաջադրելով և արդյոք կտապալեն նախագահի ընտրության առաջին փուլը, թե ոչ։ Մինասյանը նշել է, որ ներկայումս քննարկման փուլում են, կտեղեկացնեն իրենց որոշման մասին, գրում է «Փաստինֆոն»։ «Մի քանի չափանիշներ նկատի առնելով, մասնավորապես՝ Սահմանադրությամբ ամրագրված չափորոշիչները, նախագահի թեկնածության և առաջադրման մասով հետագայում կներկայացնենք մեր դիրքորոշումը։ Առաջիկայում ավելի կոնկրետ կասենք»,-նշել է Մինասյանը։ Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե նախագահը պետք է ներդաշնակ լինի իշխող ուժի հետ՝ Մինասյանը հավելել է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը վերաբերում էր իր իշխանությանը և ակնհայտ էր, որ այդ խոսքում չկար այն հիմնական միտքը, նպատակադրումը, որն անհրաժեշտ է ներկայիս իրավիճակից դուրս գալու համար։ «Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության սրտի նախագահը լինել։ Նախագահը պետք է ապահովի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը»,-նշել է նա։ «Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամ՝ Աննա Գրիգորյանն էլ արձանագրել է, որ բավականին վտանգավոր է այն հայտարարությունը, որ պետք է բոլոր ինստիտուտների միջև՝ նկատի ունենալով արդեն օրենսդիր, գործադիր, նախագահական ինստիտուտների միջև ներդաշնակեցում տեղի ունենա։ «Նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը որպես Հանրապետության նախագահ տեսնում է մի մարդու, որն ընդհանրապես որևէ առարկություն չի հնչեցնի որևէ հարցի հետ կապված։ Այսինքն՝ մարդ, որ ոչ մի խոչընդոտ չի ստեղծի հերթական նոր խնդիրների համար, այսինքն՝ լուռ և անհաղորդ կլինի երկրում ստեղծված իրավիճակին»,- ասել է Գրիգորյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հունվարի 24-ի առցանց ասուլիսում անդրադառնալով նախագահի նոր թեկնածուի հարցին, ասել է, որ այն դեռևս չի քննարկվել, սակայն, իր կարծիքով, նոր նախագահի ու քաղաքական մեծամասնության միջև պետք է քաղաքական ներդաշնակություն լինի։ Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը: Նախագահի հրաժարականն ուժի մեջ կմտնի, եթե առաջիկա 7 օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը հետ չվերցնի դիմումը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |