Մոտ 2000 հուշարձան է մնացել Արցախի բռնազավթված տարածքներում

Մոտ 2000 հուշարձան է մնացել Արցախի բռնազավթված տարածքներում

PanARMENIAN.Net - 2020 թվականի աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթված տարածքներում է մնացել մոտ 2000 հուշարձան, այդ թվում՝ «Տիգրանակերտ», «Տողի մելիքական ապարանքներ», «Տյաք» պատմամշակութային և «Հունոտի կիրճ», «Ազոխի քարանձավ» բնապատմական արգելոցները, տեղեկացնում է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Հաշվետու տարում շրջանային ծառայության աշխատակիցների կողմից Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել է մոտ 200 նորահայտ հուշարձան, այդ թվում՝ խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ, ոմանք՝ արձանագիր, ոմանք էլ՝ կարևոր տեղեկություններ պարունակող:

Հաշվետու ժամանակահատվածում գործել է շրջանային 4 ծառայություն՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի:

2021 թվականին աշխատանքներ են տարվել պատմական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների պահպանման, հանրահոչակման և ուսումնասիրության ուղղությամբ, ինչպես նաև իրականացվել մշտադիտարկում և տեղեկությունների հավաքագրում բռնազավթված տարածքների հուշարձանների վիճակի վերաբերյալ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---