Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը հրաժարական է տվել

Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը վայր է դրել մանդատը: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ Երևանի քաղաքապետարանում իր հանրային ծառայության ավարտը համարում է տրամաբանական և օրինաչափ:

«Երեկ վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում։ Վերջին երեք տարում, նախ որպես ավագանու անդամ, ապա՝ քաղաքապետի տեղակալ, իմ առավելագույն կարողությունները գործադրել եմ՝ արդարացնելու ինձ տրված մանդատն ու վստահությունը, և աշխատանքս կատարել եմ մեծ սիրով ու նվիրումով։ Հաջողությամբ իրականացված ծրագրերում անգնահատելի եմ համարում հատկապես ավագանու լավագույն գործընկերներիս ներդրումը, որոնցից ոմանք, ցավոք, վայր դրեցին մանդատները։

Խորապես ափսոսում եմ թե՛ դրա, թե՛ ինձ վստահված ոլորտներում կիսատ մնացող ծրագրերի ու բարեփոխումների համար։ Բայց իրերի այս դրության պայմաններում, Երևանի քաղաքապետարանում իմ հանրային ծառայության ավարտը համարում եմ տրամաբանական և օրինաչափ։

Շնորհակալ եմ Հայկ Մարությանին և բոլոր գործընկերներիս՝ վստահության ու համատեղ աշխատանքի, ընկերներիս՝ աջակցության և միասին երազելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սերգեյ Հարությունյանն ազատվել է քաղաքապետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ստորագրել է որոշումը։ Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---