ԱՄՆ հայազգի քաղաքացին կալանավորվել է Մոսկվայի օդանավակայանով ատրճանակ անցկացնելու մեղադրանքով

ԱՄՆ հայազգի քաղաքացին կալանավորվել է Մոսկվայի օդանավակայանով ատրճանակ անցկացնելու մեղադրանքով

PanARMENIAN.Net - Մոսկվայի դատարանը որոշել է կալանավորել ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանին, որին ռուս իրավապահները ձերբակալել էին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տրանզիտ գոտում Glok-17 մարտական ատրճանակ և փամփուշտներ ունենալու համար։ Այդ մասին հայտնել է Մոսկվային Հանրային դիտորդական հանձնաժողովի անդամ Կոնստանտին Կիմը։

Խաչատուրյանն իր մեղքը չի ընդունում՝ նշելով, որ զենք կրելու ամերիկյան թույլտվություն ունի և նախկինում պահնորդական ընկերության աշխատակից է եղել, գրում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ձերբակալվել էր 2021թ․ դեկտեմբերի 26-ին «Շերեմետևոյում»։ Նրա մոտից առգրավվել է Glok-17 ատրճանակն ու փամփուշտները։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ սահմանով զենք ու զինամթերք ապօրինի անցկացնելու համար։ Որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, այժմ նա պահվում է Մոսկվայի №7 մեկուսարանում։

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացին հաղորդակցվելու խնդիրներ ունի մեկուսարանի աշխատակիցների և նույն բանտախցում պահվողների հետ, քանի որ տիրապետում է միայն հայերեն և անգլերեն լեզուներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---