Փետրվարի 1-ից էլէներգիայի սակագինը բարձրացել է

Փետրվարի 1-ից էլէներգիայի սակագինը բարձրացել է

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը ավելանում է 4.7 դրամով։ Անապահով ընտանիքների համար գործող սակագները կպահպանվեն:

Որոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել էր դեկտեմբերի 29-ի նիստում։

Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

2022 թվականի հունվարի 1-ից բարձրացել է նաև ջրի սակագինը։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը մնացել է անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ։

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---