Վրաստանում ուզում են չեղարկել Covid-19-ի «կանաչ անձնագրերը» հանրային վայրեր այցելելու համար

Վրաստանում ուզում են չեղարկել Covid-19-ի «կանաչ անձնագրերը» հանրային վայրեր այցելելու համար

PanARMENIAN.Net - Վրաստանում որոշել են չեղարկել Covid-19-ի «կանաչ անձնագրերը» հանրային վայրեր այցելելու համար։ Այդ մասին հայտնել է Վրաստանի Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։

«Հաշվի առնելով «օմիկրոն» շտամի արագ տարածումը, վարակի թույլ ընթացքը, ինչպես նաև միջազգային փորձը՝ Խորհուրդը որոշել է չեղարկել «կանաչ անձնագրի» պարտադիր պահանջը»,-ասել է նա, գրում է «Էխո Կավկազա»-ն։

Ըստ նրա, այն քաղաքացիները, որոնց «կանաչ անձնագիրն» անհրաժեշտ է արտերկիր մեկնելու համար, կարող են օգտվել դրանից։ Գիբրաձեն նշել է, որ «կանաչ անձնագրերի» համակարգն արդյունավետ չէ կորոնավիրուսով վարակման թվերի աճի ֆոնին։

«Կանաչ անձնագիրը» տրվում էր այն անձանց, որոնք ամբողջական պատվաստում էին ստացել կորոնավիրուսի դեմ, կամ ՊՇՌ թեստ հանձնել վերջին 72 ժամում կամ էքսպրես թեստ՝ վերջին 24 ժամում։

Դեկտեմբերի 1-ից Վրաստանում միայն «կանաչ անձնագրով» մարդիկ կարող էին այցելել սննդի օբյեկտներ, կինո, թատրոն, մարզասրահներ և հանրային այլ վայրեր։

Վրաստանում փետրվարի 1-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 24,201 նոր դեպք։ Դա առավելագույն ցուցանիշն է պանդեմիայի բռնկումից ի վեր։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---